National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2023
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում մի շարք նախագծերում
1 / 10

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` 2023 թվականի ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 25-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ օրենսդիրները հոտնկայս հարգել են նաեւ երկու օր առաջ թշնամու դավադիր գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված, ինչպես նաեւ բանակում զոհված քաջորդիների հիշատակը:

ԱԺ որոշմամբ օրակարգում ընդգրկված ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով` առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ  առաջարկվում է փաթեթի գործողության ժամկետը հետաձգել մինչեւ հուլիսի 1-ը: Հետաձգման պատճառն այն է, որ փաթեթի հետ կապված անհրաժեշտ է ընդունել մոտ 30 ենթաօրենսդրական ակտ, որոնք կապահովեն վերոնշյալ օրենքների անխափան կիրարկումը:  Փոխնախարարի խոսքով մինչեւ նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (mutatis mutandis) գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում օրենքին:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է հրաձգարանների գործունեությանն առնչվող փոփոխություններով: «Արդյոք դրանք կազդե՞ն քաղաքացիական կամ մասնավոր հրաձգարաններ հիմնելու գործընթացի վրա»,- հարցրել է նա: Ի պատասխան` Արփինե Սարգսյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխություններով բացվում է այդ դաշտը, եւ համապատասխան չափանիշների պահպանման դեպքում մասնավոր հատվածը նույնպես կկարողանա օգտվել այդ հնարավորությունից: Արձագանքելով` Հակոբ Արշակյանը կարեւորել է բարձրակարգ եւ  միջազգային չափանիշներին համապատասխան հրաձգարաններ ունենալը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Արփինե Սարգսյանից հետաքրքրվել է, թե ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումից հետո արդյոք եղե՞լ է իրավասու մարմնի որոշում, որով սահմանվել են ժամկետներ ենթաօրենսդրական ակտերի մշակման, պատասխանատու մարմինների առումով: «Խախտում եղե՞լ է ժամանակացույցի եւ այդ մարմինների կողմից կարգապահական առումով»,- հարցրել է պատգամավորը: Փոխնախարարը հայտնել է, որ ժամանակացույցի առումով ձգձգումները պայմանավորված են եղել Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ, մասնավորապես, ՆԳ նախարարության ձեւավորմամբ:

Ելույթ ունենալով` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը եղել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի հեղինակներից, հայտնել է, որ նախագիծը քննարկվել է շուրջ 11 ամիս, նախնական տարբերակում առաջարկվել է օրենքի ուժի մեջ մտնելը սահմանել 2023 թվականի հունվարի 1-ը, սակայն նախարարության հետ քննարկելուց հետո` նրանց խնդրանքով հետաձգվել է մինչեւ ապրիլի 28-ը: «Արդյոք որքանո՞վ ենք ապահովագրված այն ռիսկից, որ եթե վաղը կառուցվածքային փոփոխություններ չլինեն, եւս մեկ անգամ չենք գալու ժամկետի հետաձգման հարցով»,- հարցրել է նա: Անդրադառնալով ենթաօրենսդրական ակտերի` ժամանակին ընդունված չլինելու հանգամանքին, պատգամավորը նշել է, որ այստեղ եւս խնդիր կա: «Պետք է լինեն մարդիկ, որոնք կրելու են պատասխանատվություն»,- ընդգծել է նա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոխնախարարից հետաքրքրվել է վերջերս երեւանյան ակումբներից մեկում ոստիկանության իրականացրած գործողություններով: «Որքանով հասկանում ենք` դրանք իրականացվել են թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակում: Քննարկման ենթակա չէ այն փաստը, որ հանցավորության դեմ պայքարը կոշտ բնույթ պետք է կրի, բայց դա չպետք է ուղեկցվի բռնությամբ: Սոցցանցերում տարածվել են լուսանկարներ եւ տեսանյութեր, եւ աշխատակիցները պատմում են իրենց հանդեպ ենթադրյալ բռնության մասին: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ վկայությունների մասին, եւ որքա՞ն օրինաչափ են եղել ոստիկանության այդ գործողությունները»,- հարցրել է նա:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ հատկապես 2023 թվականը, ըստ էության, թմրամոլության դեմ պայքարի տարի է եւ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն այդ պայքարում ներգրավված են: «Ակումբները եւս բացառություն չեն, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է: Արդեն իսկ տարբեր ակումբների վերաբերյալ դրվագներ ունենք: Ուստի սա անսովոր չպետք է լինի` հաշվի առնելով մեր քաղաքականությունը»,- ասել է նա եւ հավելել. «Եթե լինի անհամաչափ ուժի այնպիսի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի: Այս պահին չեմ կարող ասել` բռնություն իրականում եղե՞լ է, թե ոչ, բայց առերեւույթ զոհերից ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ: Եվ քննչական մարմիններն ու ոստիկանությունն արձագանքում են»: Արձագանքելով` Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ հարցում կուղարկի` պարզելու, եղե՞լ է արդյոք բռնություն, թե` ոչ:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են թմրամիջոցների դեմ պայքարին: Մասնավորապես, նշվել է, որ իրականացվող պայքարը համարժեք չէ ստեղծված ծանր  իրավիճակին: Կարծիք է հնչել, որ թմրամոլությունը մեծ տարածում է գտել նաեւ դեռահասների շրջանում, եւ այն այսօր լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը: Ընդգծվել է, որ սինթետիկ թմրամիջոցների նույնիսկ 2-3 անգամ օգտագործումն այնպիսի օրգանական փոփոխություններ է առաջացնում մարդու օրգանիզմում, որ այլեւս հնարավոր չէ վերադառնալ մարդկային կյանքի:

Եղել են որոշ առաջարկներ` ուղղված թմրամոլության դեմ պայքարի ուժեղացմանը:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am